Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ բավականաչափ վստահություն չկա28 օգոստոսի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Ընտրաթերթիկների պատրաստման եւ ընտրությունների արդյունքների ամփոփման գործում Հայաստանի ԿԸՀ շատ օպերատիվ է աշխատում: Անգամ որոշ եվրոպական երկրներում ընտրությունների հաջորդ օրը վերջնական արդյունքները պարզ չեն լինում, իսկ նախնական եզրակացություններն արվում են էկզիտպոլի տվյալների հիման վրա»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Գարեգին Ազարյանը:Հայաստանի ընտրական համակարգում առկա թերությունների մասին լրագրողներին հարցին ՀՀ ԿԸՀ ղեկավարը պատասխանել է, որ առաջին հերթին ընտրական գործընթացների հանդեպ չկա բավականաչափ վստահություն, քաղաքացիների շրջանում չի ձեւավորվել ընտրական մշակույթը, իսկ թեկնածուներն ու կուսակցություններն ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները չունեն ճիշտ գնահատելու փորձ: «Մեր թեկնածուներն ու կուսակցությունները նախընտրական քարոզարշավի ճիշտ կազմակերպման փորձ չունեն, ինչի արդյունքում սխալ ` գնահատվում ողջ գործընթացը, որին նրանք մասնակցում էին: Հենց թեկնածուների ու կուսակցությունների` ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները սխալ գնահատելու պատճառով ԿԸՀ-ում ընտրական պարտքերի հաշվին բավական խոշոր գումար է կուտակվել` 240 մլն դրամ»,- ամփոփել է Ազարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |