ԱՀՀ. Մադրիդյան սկզբունքները կարող են ընդունվել միայն այն ժամանակ, երբ դրանք ընդունի ԼՂՀ ժողովուրդը28 օգոստոսի 2009 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղը պետք է կրկին մասնակցի բանակցություններին, քանի որ առանց նրա մասնակցության ու համաձայնության անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Ղարաբաղյան հիմնախնդրում ԱՄՆ պետք է կոշտ դիրքորոշում դրսեւորի, որպեսզի Ստեփանակերտը վերադառնա բանակցային գործընթաց, որպեսզի Ադրբեջանը դադարի խախտել հրադադարի ռեժիմը»,- ասել է Վարդանյանը: Նրա խոսքով, որքան էլ միջնորդները խոսեն մադրիդյան սկզբունքների մասին, այնուամենայնիցվ, նրանք կարող են ընդունվել միայն այն ժամանակ, երբ դրանք ընդունի ԼՂՀ ժողովուրդը:Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու հնարավորության մասին` ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ այդ հաղորդագրությունները դեռեւս ասեկոսեների մակարդակում են գտնվում: «Մինչեւ որ կոնգրեսականները չվերադառնան արձակուրդից, Սպիտակ Տունը դժվար թե հանդես գա նման առաջարկով»,- նշել է Արփի Վարդանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |