Հայաստանը չպետք է հանդես գար Թուրքիայի հետ սահմանը բացելու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցը Հայաստանը առաջ քաշեց դեռեւս 2007 թվականին, ինչը սխալ էր»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է «Ժառանգություն» կուսակցութայն խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:



Ըստ պատգամավորի, քանի որ Թուրքիան միակողմանի կարգով փակել է սահմանը, ապա Հայաստանի հետ սահմանը բացելու պահանջով Թուրքիային պետք է դիմի միջազգային հանրությունը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի ՀՀ հանդեպ Թուրքիայի քաղաքականության վերանայման արդյունքում»,-ասել է Սաֆարյանը:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսի տնտեսական հետեւանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը, պատգամավորը պատասխանել է, որ հետեւանքները կարող են բացասական լինել, քանի որ հայ արտադրողների արտադրանքը չի կարող մրցել թուրքականի հետ: «Այստեղ կա նաեւ այլ կարեւոր պահ, այն, որ ՀՀ ղեկավարությունը փորձում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ չէ հակազդել այն բացասական հետեւանքներին, որոնք կարող են առաջանալ սահմանի բացման դեպքում»,-ասել է Սաֆարյանը:
 Ուշագրավ
---