Հայաստանի հետ փակ սահմանը Թուրքիայի կողմից միջազգային նորմերի կոպիտ խախտում է31 օգոստոսի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային ասպարեզում Թուրքիան հանդես չի գալիս կարճաժամկետ ծրագրերով: Նրա ծրագրերը մի քանի վարկածով են մշակվում, եւ հարկ եղած դեպքում օգտագործվում է այն վարկածը, որն առավել պահանջված է: Ունենալով քրդերի խնդիրը, Կիպրոսի խնդիրը եւ Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիան, այդ ամենի հետ մեկտեղ, բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու շուրջ», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը :Նրա խոսքերով, չի կարելի խաղալ այնպիսի հմուտ հակառակորդի հետ, ինչպիսին Թուրքիան է` ունենալով միայն կարճաժամկետ ծրագրեր: Լրագրողների այն հարցն, որ Թուրքիան մեղավոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարեցման մեջ, նա պատասխանել է, որ իրականում ոչ մի հարաբերություն գոյություն չի ունեցել, պարզապես «Ճանապարհային քարտեզը» ստորագրելիս Թուրքիան ոչինչ չպարտադրող հայտարարություններ է արել եւ այժմ ոչինչ նրան չի ստիպում կատարել դրանք: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացման թեմային, պատգամավորը նշել է, որ խոսքը գնում է Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին: Ես նկատի ունեմ, որ Թուրքիան մինչ այժմ շարունակում է Հայաստանի շրջափակումը` Հայաստանի եւ երրորդ պետության` Ադրբեջանի, միջեւ չկարգավորված հակամարտության պատճառով, որը Թուրքիային չի վերաբերում: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», - նշել է Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |