Երեւանում տեղի է ունեցել ԱԳՆ Կենտրոնական ապարատի ամենամյա հավաքը 1 սեպտեմբերի 2009 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին ԱԳՆ-ում մեկնարկեց ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ ամենամյա հավաքը:Հայաստանի արտաքինքաղաքականությանվերաբերյալ ծրագրայինելույթով հավաքը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրըՀՀ ԱԳՆղեկավարությունը եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես եկան Երեւանի ԲՈւՀ-երում: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան եւ հանդիպում ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների եւ առաջին կուրսի ուսանողների հետ: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն ու ուղղությունները, պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերի: Դասախոսություններից հետո ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը շարունակվեց, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց կատարված աշխատանքները եւ նախանշեց հետագա ծրագրերը: Հավաքին ելույթներով հանդես եկան ԱԳ փոխնախարարները եւ մի շարք դեսպաններ: Հավաքին մասնակցեց նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը ներկայացրեց երկկողմ եւ բազմակողմ մշակութային համագործակցության ծրագրերը եւ այս ոլորտում ԱԳՆ հետ փոխգործակցության հեռանկարները: Սեպտեմբերի 2-ին հավաքի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |