Հայ եւ թուրք ժողովրդների միջեւ հաշտեցում կլինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում 1 սեպտեմբերի 2009 - 23:48 AMT PanARMENIAN.Net - «Ես ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության հասնելու կարեւոր քայլը եւ հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում»,-PanARMENIAN.Net ին է հայտարարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Սակայն, ըստ նրա, հայ եւ թուրք ժողովրդների միջեւ իրական հաշտեցում կլինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը վշտի աղբյուր է ողջ հայ ժողովրդի համար եւ այդ վերքը չի ամոքվի զուտ սահմանի բացմամբ»,-ասել է Շիֆը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |