Հայաստանի իշխանությունները դիմում են քաղաքական ռիսկի, որի հեռանկարները վստահություն չեն ներշնչում 7 սեպտեմբերի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - «Մեզ համար անընդունելի է այն, որ ստորագրված Արձանագրություններում նշված է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ չկա ոչ մի խոսք ազգերի ինքնորոշման իրավունի սկզբունքի մասին, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,- հայտարարեց այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսին Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական սեկցիայի, «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ միասին:Ղազարյանը նշեց, որ Արձանագրության մեջ առկա ձեւակերպումները անհանգստության առիթ են տալիս եւ Հայաստանի իշխանությունները դիմում են քաղաքական ռիսկի, որի հեռանկարները անորոշ են եւ վստահություն չեն ներշնչում: Այս հարցի վերաբերյալ իրենց համերաշխությունը արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը, որն ավելացրեց, որ Արձանագրություններում ամրագրված միայն տարածքային ամբողջականության սկզբունքի կետը նշանակում է այդ սկզբունքի գերակայությունը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ տարածքային հակամարտության ժամանակ: «Հենց տարածքային հակամարտության ժամանակ, որովհետեւ այդ փաստաթղթերում նաեւ նշված է, որ Հայաստանը եւ Թուրքիան ուժեր կգործադրեն տարածքային բախումները լուծելու համար: Այսպիսով մենք թույլ ենք տալիս Թուրքիային դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասնակից»,- ընդգծեց Կադարյանը: Կադարյանի վերջին նկատառման հետ չհամաձայնվեց ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը, որը նշեց, որ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող լինել արցախյան հիմնախնդրի կարգավորման մասնակից, քանի որ այս խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լրագրողների այն հարցին, թե ինչն է խանգարում ընդդիմադիր կուսակցություններին համագործակցել այս ոլորտում, Արթուր Ղազարյանը նշեց, որ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցության եւ արդեն առաջարկել է ստեղծել համազգային ճակատ: ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |