Եվրաինտեգրման գործընթացը կվերադարձնի Թուրքիային իր մշակութային ակունքներին

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրման գործընթացը կվերադարձնի Թուրքիային իր մշակութային ակունքներին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսը` ելույթ ունենալով Տրաբզոնում ԵՄ բարեփոխումների կատարման գծով կոմիտեի 17-րդ նիստում: Նա հավելել է, որ բարեփոխումները մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում կարեւոր տարրեր են եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության համար: «Այնուամենայնիվ, այս բարեփոխումները չպետք է դիտարկվեն եվրաինտեգրման համատեքստում»,-նշել է Բաղիսը` հավելելով, որ դրանք ուղղված են Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
---