ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մտադիր չեն հրաժարվել իրենց մանդատներից

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատի վայր դնելն ունի խորքային պատճառներ, անկասկած, նրա հրաժարականի գլխավոր պատճառներից մեկը հայ - թուրքական նախնական արձանագրությունների ստորագրումն էր», -այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Մանրամասնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատի վայր դնելու քայլը Ստեփան Սաֆարյանը նշեց, որ նա գնաց այդ քայլին նաեւ նախագահական ընտրություններից հետո միասնական ընդդիմական ճակատ ձեւավորելու գործում ի հայտ եկած անհաջողությունների պատճառով: «Բացի այդ, ներկայումս ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չի համապատասխանում մեր կուսակցության կողմից որդեգրված ուղղուն», - նշեց Սաֆարյանը:



Լրագրողների այն հարցին, թե մտադիր են արդյոք «Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական բոլոր պատգամավորները վայր դնել իրենց մանդատները, Սաֆարյանը պատասխանեց, որ դա տեղի չի ունենա:



Սաֆարյանը նաեւ նշեց, որ մոտակա ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ հանդես կգա իր որոշման մանրամասն դրդապատճառների ներկայացումով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---