ՀՀ եւ Ռուսաստանի անվտանգության մարմինների համագործակցությունը բարձր մակարդակում է 9 սեպտեմբերի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երեւան է ժամանել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:Նախագահ Սարգսյանըգոհունակությամբընդգծել էհայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է: Երկրի ղեկավարը կարեւորելէանվտանգության մարմինների համագործակցություննու կանոնավորշփումները եւ նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից: Կողմերն անդրադարձել են համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք խիստ արդիական են եւ շոշափում են երկու երկրների շահերն ու հետաքրքրությունները: Զրուցակիցները մտքերեն փոխանակելնաեւ տարածաշրջանային անվտանգությանխնդիրներիշուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը տարածաշրջանում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |