«Ժառանգությունը» նախատեսում է, որ ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումներ կկայանան

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը արտաքին հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովին դիմել է օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հարցը ներառելու խնդրանքով, որպեսզի այդ խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպի»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանի խոսքով, այդ քայլով իշխանությունները ցույց կտան, թե որքանով են նրանք պատրաստ այդ հարցի շուրջ լայն քննարկումներ կազմակերպելուն:



Նա նաեւ նշել է. «Կարծիք կա, որ ՀՀ ղեկավարությունը չի հասկանում այդ փաստաթղթերի իսկական էությունը կամ հակառակը. հասկանում է, բայց հույս ունի, որ վերջնական արդյունքում այդ Արձանագրությունները չի ստորագրի ինքնին Թուրքիան»:



Սաֆարյանն ավելացրել է, որ Թուրքիան չի ստորագրի այդ փաստաթղթերը եւ չի բացի սահմանն այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանից որքան հնարավոր է շատ զիջումներ կորզի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---