ՀՀ ԱԺ հանձնաժողովներում քննարկվել են աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվելիք օրինագծերը11 սեպտեմբերի 2009 - 22:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին ԱԺ ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովում քննարկվել է «Զենքի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հրշեջ ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր առաջարկը «Բարեգործության մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է հանձնաժողովում` ընդգրկվելով նստաշրջանի օրակարգում: Հանձնաժողովի գնահատականը դրական էր նաեւ «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել` առաջարկելով ընդգրկել առաջիկա քառօրյաի ու աշնանային նստաշրջանի օրակարգում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |