«Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ ԱԱԽ նիստ հրավիրելը12 սեպտեմբերի 2009 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որում նշվում է ԱԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների քննարկելու համար: Նամակի հեղինակները նշել են նման քննարկմանը բոլոր շահագրգռված քաղաքական ուժերի եւ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը: «Ի հաստատումն մեր այդ դիրքորոշման` «Ժառանգություն» կուսակցությունը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցությունը դիմում են Ձեզ` ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ միասին նախաձեռնել վերոնշյալ նիստը: Խնդիրը մամուլի ակումբներում, հեռուստառադիոեթերում կամ տպագիր մամուլում քննարկելուց զատ, կարեւոր է նախաստորագրված արձանագրությունների, առկա իրավիճակի ու դրա հետագա զարգացումների համալիր եւ համապարփակ վերլուծությունը պետական ինստիտուտներում»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |