Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի հետ Հայաստանի նախագահի հանդիպում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում: Սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին նշվում է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանի հաղորդագրության մեջ:



Ինչպես նշում է Սամվել Ֆարմանյանը, սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանը Երեւանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---