Թուրքիայի հետ սահմանը պետք է բացել միայն բոլոր վտանգները չեզոքացնելուց հետո

PanARMENIAN.Net - «ՀՀ եւ Թուրքիայի միջեւ սահմանը հարկավոր է բացել, սակայն պետք է հիշել, որ դա իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը :



Վերջինիս խոսքերով, Հայաստանը, առաջին հերթին, կարող է խնդիրներ ունենալ տնտեսական առումով, քանի որ Թուրքիայի տնտեսական օրենսդրությունն արդյունավետորեն պաշտպանում է իր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ Հայաստանինը` ոչ: «Այդ առումով մենք դեռ շատ բան ունենք անելու, սակայն դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես դեմ ենք սահմանի բացմանը: Սահմանը հարկավոր է բացել, սակայն միայն բոլոր վտանգները չեզոքացնելուց հետո», - ընդգծել է նա:



Լրագրողների այն հարցին, թե Դաշնակցությունը կարող է արդյո՞ք այդ գործընթացի վրա ազդել գործադուլով եւ հացադուլով, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, որ նշված մեթոդները պայքարի քաղաքակիրթ միջոց են: «Բացի դրանից, մենք կրկին կպահանջենք ՀՀ արտգործնախարարի հրաժարականը: Մենք գտնում ենք, որ մեր պետության արտաքին քաղաքականության իրականացման մեջ նա ռազմավարական սխալ էր թույլ տվել, երբ Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքում ընդունել էր նրանց նախապայմանները», - ընդհանրացրել է Հովհաննիսյանը:



Նա նաեւ ավելացրել է, որ այդ հարցին հարկավոր է Հայաստանի նախագահի պատշաճ ուշադրությունը, եւ եթե նա դա անի, ապա «հրաժարականի թեկնածուների թիվը կարող է մեծանալ»:



Լրագրողների հաջորդ հարցին այն մասին, թե Դաշնակցությունն ինչպես է նայում այն փաստին, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում ՀՀ Ազգային ժողովում եւ հանգիստ կարող է վավերացնել Արձանագրությունները, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է հարցով. «Եթե նրանք կարողանան այդքան հեշտորեն վավերացնել արձանագրությունները, ապա արդյո՞ք նրանք կկարողանան նույնքան հեշտորեն պատասխանատու լինել վավերացման հետեւանքների համար: Բոլոր դեպքերում, մենք ամեն ինչ կանենք այդ գործընթացը դադարեցնելու համար»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---