Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից15 սեպտեմբերի 2009 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հրաժարվել եւ չեմ պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից: 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցածի մասին գիտի ողջ Հայաստանը, եւ դրա համար խորհրդարանական հանձնաժողով անհրաժեշտ չէ», - հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը : Նրա խոսքերով, նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը: «Ես միշտ եղել եմ եւ կմնամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին»,- ասել է Հակոբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանում հավատարմագրված թղթակիցը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |