ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը կապված մարտի 1-ի դեպքերի հետ անկողմնակալ չէ

PanARMENIAN.Net - «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ զեկույցը կազմվել է ոչ թե 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից, այլ գրվել է դատախազությունում, այնուհետեւ խմբագրվել է նախագահականում», - այսօր Ազգային Ժողովում մարտի 1-ի դեպքերին վերաբերող զեկույցի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:



Մարտիրոսյանի խոսքերով այն հանգամանքը, որ զեկույցում նկատվում է հայտնի իրադարձությունների ժամանակ իշխանությունների գործողությունները արդարացնելու ձգտում, արդեն խոսում է զեկույցի ոչ անկողմնակալ լինելու մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---