«Ժառանգությունը» կոչ է արել ՀՀ վարչապետին անկացնել հանրաքվե

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության անունից եւ նույնանուն խորհրդարանական խմբակցության կողմից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղվել է պաշտոնական նամակ, որում կոչ է արվել անցկացնել հանրաքվե հայ - թուրքական արձանագրությունների հարցի շուրջ:



«Մենք պահանջում ենք մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու փոխանակումը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտամնն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով», - նշվում է նամակում:



«Ժառանգություն» կոսւակցությունը կարծում է, որ վարչապետը համաձայն է այն պնդման հետ, համաձայն որի` հայ - թուրքական հարաբերությունները հանդիսանում են կարեւորագույն գործոն Հայաստանի ազգային անվտանգության հարցում:



«Ժառանգություն» կուսակցությունը նաեւ տեղեկացնում է, որ տվյալ նամակն ունի պաշտոնական բնույթ եւ համաձայն «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ կետի` սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---