ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ զրկվել են պատգամավորական մանդատներից

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը զրկվել են պատգամավորական մանդատներից: Նման որոշում է ընդունել այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վերոնշյալ խորհրդարանականները զրկվում են պատգամավորական մանդատներից, քանի որ իրենց առնչությամբ դատավճիռներ են ուժի մեջ մտել



Բոլոր երեք պատգամավորները դատապարտվել են մարտի 1-ի գործով: Նրանց զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք էր առաջադրվել: Սասուն Միքայելյանը մեղադրվել է նաեւ զենքի անօրինական պահման մեջ: Ներկայումս նա բանտարկության մեջ է գտնվում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---