Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված անհանգստություն կա երկրի բոլոր կուսակցությունների մոտ: Բայց ամբողջ հարցը նրանում է, արժե՞ որ Հայաստանը շարունակի ներկա ճանապարհը, թե ոչ: Այս մասին Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունից հետո լրագրողներին հայտնեց Ազգային դեմոկրատական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը:



«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով», - նշեց նա եւ ընդգծեց, որ նախագահը լսեց բոլոր կուսակցությունների մոտեցումները, արտահայտեց իր կարծիքը եւ տվեց որոշակի հստակեցումներ: Վազգեն Մանուկյանը բացասական գնահատեց հանդիպմանը որոշ կուսակցությունների բացակայությունը: «Նման ձեւաչափի հանդիպումներն անհրաժեշտ են, եւ կուսակցությունները ոչինիչ չեն կորցնում մասնակցելով դրանց: Այսօր այստեղ ներկա էին նաեւ ուժեր, որոնք համաձայն չեն ոչնչի

հետ», - ասաց Վազգեն Մանուկյանը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայ - թուրքական հարաբերությունների ներկա փուլը դա այն է, ինչը Հայաստանը պետք է աներ եւ փորձել է անել 90-ականների սկզբից: «Մենք այսօր ամբողջ աշխարհի առաջ հանդես ենք գալիս որպես մի երկիր, որն ունենալով բազմաթիվ խնդիրներ հարեւան երկրի հետ, փորձում է լուծել այդ խնդիրները: Եթե Թուրքիան կանգնեցնի կամ ձգձգի գործընթացը, մենք դրանից ոչինչ չենք կորցնի», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---