«Ժառանգությունը» պահանջում է պատասխանատվության կանչել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

PanARMENIAN.Net - ԱյսօրՀայաստանի խորհրդարանական արտահերթ նիստում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը «Ժառանգության» վարչության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀ ղեկավարությունը մինչեւ հիմա դասեր չքաղեց մարտի 1 -ի ողբերգական իրադարձություններից` չգնաց երկխոսության ընդդիմության հետ:



Իր խոսքերն ապացուցելու համար, նա բերեց հետեւյալ փաստարկներրը ` մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ իշխանությունները չընդունեցին «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունները, խորհրդարանի մեծամասնությունը զրկեց 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից, պետական մարմինները կատարում էին իշխանությունների քաղաքական պատվերը:



Նա նաեւ պահանջեց պատասխանատվության կանչել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախկին ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին, ՀՀ անվտանգության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, անվտանգության նախարարության շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ բոլոր նրանց, ովքեր իրականացրեցին ներկայիս իշխանությունների քաղաքական պատվերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---