Երկրում կատարվող բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները

PanARMENIAN.Net - «Այն հարցին թե ով է մեղավոր մարտի 1-ի իրադարձությունների մեջ եւ ով է պատասխանատվություն կրելու այդ ողբերկական դեպքերի համար, պետք է նշել, որ բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները», -այսօրվա խորհրդարանական արտահերթ նիստում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Նրա խոսքերով պետք է տարբերել «մեղավոր» եւ «պատասխանատվություն կրել» հասկացությունները, քանի որ դրանք տարբեր կատեգորիաներ են: Պատասխանատվություն է կրում իհարկե Հայաստանի ղեկավարությունը, իսկ կատարվածի մեղավորներն են նրանք, ովքեր ամիսներ շարունակ հասարակության մեջ քաղաքական մերժողականության գաղափարներ էին տարածում: « Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները չէին լինի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական արձագանքեր Սերժ Սարգսյանի համագործակցության կանչին»,- ընդգծեց Շարմազանովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---