ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 8 ապրիլի 2002 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ռազմական ոլորտում տեղեկության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխաիլ Կասյանովը: Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի նախագծի, Ռուսաստանը եւ Հայաստանը «ընդունելով ռազմական ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցկացման անհրաժեշտությունը», պայմանավորվել են փոխանակվել տեղեկություններով ռազմական ոլորտում: Տեղեկության փոխանակում ասելով նկատի է առնվում երկու երկրների «ռազմական ղեկավար մարմինների միջեւ իրականացվող բոլոր տեղեկությունների ստացումը եւ փոխանցումը, այդ թվում նաեւ սահմանափակ թույլտվությամբ»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |