«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ` ԻՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարվել է Հասարակական հեռուստատեսության ընձեռած հնարավորությունից` իր ինֆորմացիոն թողարկումները առաջին ալիքով հեռարձակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նմանատիպ առաջարկով երեկ հանդես է եկել Հասարակական հեռուստատեսության խորհուրդը, որը պատրաստակամություն է հայտնել մեկ ամսվա ընթացքում օրը մեկ անգամ եթեր հեռարձակել «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լուրերի թողարկումները: Պատասխան նամակում «Ա1+» նախագահ Մեսրոպ Մովսիսյանը երախտագիտություն է հայտնում Հասարակական հեռուստատեսության խորհրդին եւ ընդգծում է, որ Հասարակական հեռուստատեսության կողմից մեկնած ձեռքը «մեկ անգամ եւս ապացուցել է, որ պրոֆեսիոնալ միասնությունը ամեն ինչից վեր է»: «Ես բարձր եմ գնահատում այդ առաջարկը, սակայն, ցավոք սրտի գործնականում այն անընդունելի է, քանի որ կարող է խանգարել հիմնախնդրի իրավական լուծմանը»,- ասվում է նամակում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---