ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ՀՀՇ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ ՉԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԵՏ 5 ապրիլի 2002 - 23:57 AMT PanARMENIAN.Net - Վանո Սիրադեղյանի վստահված անձինք շարունակում են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը: Նրանք դիմել են դատարան հանրապետությունից Սիրադեղյանի հարգելի պատճառով բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով: Ինչպես հայտնի է, օրենքը թույլ է տալիս հանրապետության քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, եթե նրանք վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես բնակվել են երկրում: Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է ինչ Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը անհայտ է: Նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ` մի շարք ծանրագույն հանցագործությունների կատարման մեղադրանքով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |