ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է կատարում հակամարտությունների կանխման ու կարգավորման գործում24 սեպտեմբերի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկեցին ԵԱՀԿ հաստատությունների արդյունավետության բարձրացման, Կորֆուի գործընթացին եւ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ փոխնախարարը կարեւորեց ԵԱՀԿ դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում: Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |