Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցությունը հետագայում եւս կխորացվի24 սեպտեմբերի 2009 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգելեւիչին: Զրուցակիցները քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Հայաստանի եւրաինտեգրման ճանապարհին հայ-լեհական փորձի փոխանակման ուղղությամբ: Միկոլայ Դովգելեւիչը պատրաստակամություն է հայտնել լեհական փորձի օրինակով աջակցել Հայաստանում տեղեկատվական կենտրոնների ստեղծմանը: Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Միկոլայ Դովգելեւիչն իր աջակցությունն է հայտնել այս գործընթացին: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին. Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |