Ստեփան Սաֆարյան. Հայ-թուրքական պայմանագրի կետերը հեռահար նպատակներ են հետապնդում28 սեպտեմբերի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կստորագրեն հայ-թուրքական Արձանագրությունները, բայց մեր տվյալների համաձայն, դրանք ստորագրելու են երկու երկրների ոչ թե նախարարները, այլ նախագահները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Խոսելով հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների բացասական կողմերի եւ ռիսկերի մասին` Սաֆարյանն ընդգծել է, որ եթե այդ փաստաթղթերում չկան կոծկված նախապայմաններ, տարօրինակ է, որ իշխանությունները չեն համաձայնում Արձանագրություններից հանել վիճելի կետերը: «Եթե այդ կետերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ նախապայմաններ չեն ներառում, ապա տրամաբանությունը հուշում է, որ դրանցից շատ հանգիստ կերպով կարելի է հրաժարվել»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը: Սաֆարյանի կարծիքով, եթե միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանությունների մակարդակով Արձանագրությունների մեջ փոփոխություններ ներմուծելն անընդունելի է, ապա ընդդիմությունը ստիպված է առավել վստահորեն համարել, որ պայմանագրի կետերը հեռահար նպատակներ են հետապնդում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |