«Ժառանգություն» կուսակցությունը նախագահին կոչ է արել դիմել ՀՀ Սահմանադրական դատարան28 սեպտեմբերի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - «Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել` խնդրելով ՀՀ Սահմանադրական դատարան դիմել հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների ուսումնասիրության համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանն ընդգծել է, որ նախագահին հղված նամակում նաեւ հայ-թուրքական Արձանագրությունների հարցի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին կոչ է պարունակվում: Նա ավելացրել է, որ բոլոր քննարկումները պետք է սկսվեն նախքան այդ փաստաթղթերի ստորագրումը, քանի որ դրանց ստորագրումից հետո որեւէ քննարկումներն այլեւս իմաստ չեն ունենա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |