ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսի հայերին է ներկայացրել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանությաննախարարՍեյրան Օհանյանը հանդիպել էԲելառուսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին Մինսկում կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Օհանյանը Բելառուս է ժամանել ռուս-բելառուսական համատեղ «Արեւմուտք 2009» զորավարժությունների ամփոփիչ փուլին մասնակցելու նպատակով:



Պաշտպանության նախարարը հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի Զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների եւ իրականացվող բարեփոխումների մասին:



Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ-բելառուսական բազմակողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հատկապես` պաշտպանության ոլորտում: Նա պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---