ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 2 ապրիլի 2002 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տե-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին տարածված լուրերը մամուլի եւ քաղաքական ուժերի երեւակայության արգասիքն է: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով` ներկայումս Տեր-Պետրոսյանը ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ: «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում մասնակցել որեւէ ընտրությունների»,- ընդգծել է Զուրաբյանը: Նշենք, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, որոնք ներկա են եղել մարտի 30-ին կայացած «XX1 դար» կուսակցության համագումարին, Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ մասնավոր զրույցում չի բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Բացի այդ, մի քանի տեսաբաններ ենթադրել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ-ում դասախոսություններով հանդես գալու համաձայնությունը, նշանակում է վերադարձ մեծ քաղաքականություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |