Հայ - թուրքական հարաբերությունների եւ արցախյան խնդրի միջեւ ոչ մի ընդհանուր բան չկա 1 հոկտեմբերի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մի կերպ կապված չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ եւ կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունն ակնհայտ ցույց է տալիս, որ այդ գործընթացներն իրար հետ կապված չեն: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե կապված են արդյոք վերընշված խնդիրները, ինչպես բազմիցս դրա մասին հայտարարել է Թուրքիան:Արտգործնախարարը նաեւ նշեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները ոչինչ չեն փոխում, քանի որ Թուրքիան մինչ այդ էլ հայտարարել էր, որ ինքը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը: «Ինչպես հայտնի է, Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ ոչ մի նման բան չկա եւ նման հայտարարություններն անհեթեթություն են», - հավելեց Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը չի կարող բանակցություններ վարել Ադրբեջանի հետ Թուրքիայի միջնորդությամբ: «Եւ այն, որ միջազգային հանրությունը այս հարցերում աջակցում է մեզ` խոսում է այն մասին, թե ում մոտ ավելի շատ ռեսուրսներ կան իր դիրքերը հաստատելու համար», - եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանելով Լրագրողների այն հարցին, թե ինչու են արձանագրություններում միջազգային իրավունքի սկզբունքներն ընտրված գրվել, նա ասաց, որ այս փաստաթղթերը հանդիսանում են երկկողմանի համաձայնագիր եւ որոշվել է հղումներ կատարել միայն այն սկզբունքներին, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |