ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԾԵԾԻ ՓԱՍՏՈՎ29 մարտի 2002 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին արտաքին գործերի նախարար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի եւ նույն կուսակցության վարչության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վահագն Հայոցյանի ծեծի փաստով: Պատահարը տեղի է ունեցել օրերս մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Ներքին գործերի մարմինների երկու աշխատակիցների հետ ընդհարման հետեւանքով Արզումանյանը եւ Հայոցյանը մարմնական վնասվածքներ են ստացել: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (թեթեւ մարմնական վնասվածքների կանխամտածված հասցնում): Պատահարի մասնակիցներից ոչ մեկին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել: Քննվում են պատահարի հանգամանքները: Հիշեցնենք, որ 1996 թվականի սեպտեմբերին Հայոցյանը եղել է Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում իր գործընկեր Շավարշ Քոչարյանի ծեծի անմիջական մասնակիցը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |