ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

PanARMENIAN.Net - Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ուսանողները բողոքում էին ռեկտորատի որոշման դեմ` լրագրության բաժինը փակելու վերաբերյալ: Ցուցարարներին ընդունել է կառավարության սոցիալական բաժնի պետը: Որոշում է ընդունվել այդ հարցի շուրջ հերթական հանդիպում անցկացնել ինստիտուտի ռեկտորի եւ լրագրության բաժնի դեկանի մասնակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---