ԱՄՆ հարցված հայերի 90% հայ-թուրքական Արձանագրությունների դեմ է 6 հոկտեմբերի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - «Ի պատասխան այն պնդումներին, որ, իբր, հայկական սփյուռքի մեծ մասը օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ նախաստորագրված Արձանագրությունները, ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ` Լոս-Անջելեսից մինչեւ Բոստոն եւ Չիկագոյից մինչեւ Մայամի, հայկական սփյուռքի 100 հազար ընտանիքներից, որոնց շրջանում անցկացվել է հարցումը, թե արդյոք նրանք օժանդակում են այդ Արձանագրությունները, հարցվածների 90% այդ փաստաթղթերի դեմ է արտահայտվել»,- այսօր խորհրդարանական նիստի ժամանակ հայտնել է ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:Հովհաննիսյանի խոսքով, նման տրամադրություն գոյություն ունի նաեւ Հայաստանում, եւ որպես օրինակ բերում է այսօրվա համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի 12 քաղաքական կուսակցությունների կողմից` ներառյալ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, որտեղ հստակ նշվում են բոլոր չորս լուրջ սպառնալիքները, որոնք պարունակվում են այդ Արձանագրություններում: «Այդ իսկ պատճառով մեր հայտարարության մեջ մենք պահանջում ենք չստորագրել Արձանագրություններն այդ տեսքով եւ դրանց մեջ սպառնալիքները չեզոքացնող փոփոխություններ ներմուծել»,- ընդգծել է ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |