Հայկական մի շարք ԶԼՄներում տպագրվող Արցախի քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրությունը 6 հոկտեմբերի 2009 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանական երեկոյան նիստին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քննադատեց մի շարք ԶԼՄներում Արցախի խեղաթյուրված քարտեզների տպագրումը եւ նշեց, որ Արցախի այսօրվա քարտեզն արտացոլում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը եւ Շահումյանը, ինչը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ ԼՂՀ «ադմինիստրատիվ-տարածքային բաժանման» մասին օրենքի 2-րդ կետին:Ալավերդյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Վեստի» ռուսական հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ այս ամենը ոչ թե հանդիսանում է առանձին ԶԼՄ-ների սխալմունքը, այլ քաղաքականություն, որն ընդունվել եւ իրականացվում է հայաստանյան իշխանությունների կողմից երկար տարիների ընթացքում: Ալավերդյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Արցախի ժողովրդի տարածքային ամբողջականության իրավունքի ոտնահարումը, խստագույնս պահպանել միջազգային չափանիշները ԼՂՀ նկատմամբ, ԼՂՀ հետ հաստատել միջպետական պայմանագրային հարաբերություններ եւ վերջապես` ճանաչել Արցախի անկախությունը` նպաստելով դրա միջազգային ճանաչմանը: Նա բացատրեց իր պահանջների տրամաբանությունը նրանով, որ նման քայլերը կբացառեն ԼՂՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ենթատեքստում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |