ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության բացատրական աշխատանքը ղարաբաղյան հակամարտության մասին իր արդյունքներն է տվել 6 հոկտեմբերի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդես են եկել ԵԽԽՎ նիստում` ՄԱԿ-ի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին առաջարկով»,-այսօր ՀՀ ԱԺ երեկոյան նստաշրջանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա նաեւ հաղորդել է, որ հայ պատվիրակությունն առաջարկել է ընդգրկել Արցախի բնակչությանը ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերում: Հ.Նաղդալյանը հավելել է, որ հայկական կողմն անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ոչ համարժեք եւ սադրիչ գործողություններին, որոնք հակասում են եվրոպական համագործակցության բնականոն գործընթացի պահանջներին: Իր հերթին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն արժանի հակահարված է տվել ղարաբաղյան հակամարտության պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական պատվիրակությանը: Զոհրաբյանն առաջարկել է ՀՀ ԱԺ քննարկմանը դնել ՀՀ 2010թ. բյուջեից ԵԽԽՎ-ում ԼՂՀ մասին բացատրական աշխատանքին ուղղված միջոցների հատկացման հարցը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |