Հայաստանի ազգային անվտանգությանը ոչինչ չի սպառնում 8 հոկտեմբերի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմն ուսումնասիրում է բոլոր մարտահրավերները, որոնց կարող է հանգեցնել սահմանի բացումը եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Հայաստանում եւ Սփյուռքում անհանգստություններ կան` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հետ: Ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով երկրի պետական աշխատակազմի ողջ պոտենցիալը, ուսումնասիրում է բոլոր հնարավոր մարտահրավերները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ այդ խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան ծրագիր կմշակվի»,- նշել է Արթուր Բաղդասարյանը` ավելացնելով, որ այսօր Հայաստանի ազգային անվտանգությանը ոչինչ չի սպառնում, եւ քաղաքացիները կարող են հանգիստ լինել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |