ԱՊՀ ԱԳՆԽ-ն հավանություն է տվել Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներին 9 հոկտեմբերի 2009 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնեւում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը: Նիստի մասնակիցները հաստատեցին ս. թ. հոկտեմբերի 9-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |