Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ՀՅԴ-ն կպահանջի իշխանությունների հրաժարականը

PanARMENIAN.Net - Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կասեցնել խորհրդարանի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, հայտարարել է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը մասնակցում էր «Ծիծեռնակաբերդ» հուշակոթողի մոտ հանրահավաքում: Նրա խոսքերով` հակառակ դեպքում կուսակցության խորհրդարանական խմբակցությունը իշխանափոխություն կպահանջի, որպեսզի այդպիսով Արձանագրությունները ճանաչվեն անվավեր:



«Այսօրվա հանրահավաքը ցույց տվեց, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը այդ Արձանագրությունների հիման վրա», - նշել է Մարգարյանը, եւ ավելացրել, որ Արձանագրությունների դեմ ստորագրել են ավելի քան 50.000 մարդ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---