Ավստրալիայի հայերը հայ-թուրքական Արձանագրությունների դեմ են10 հոկտեմբերի 2009 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի հայերը Սիդնեյում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ցույց են անցկացրել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեից (ANC Australia): Ավստրալիայի հայկական համայնքի մոտ 600 ներկայացուցիչներ հավաքվել էին Ռայդ քաղաքի արվարձանում, որպեսզի արտահայտեին իրենց բողոքը: «Մենք եւ աշխարհի մնացած 10 միլիոն հայերը «ոչ» ենք ասում Արձանագրություններին: Թուրքիային, ում թվում էր, թե ինքը կկարողանա վախեցնել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար հանուն արդարության իր հարյուրամյա պայքարում, մենք ոչ ենք ասում»,- հայտնել է ANC Australia ներկայացուցիչը: Բողոքի ցույցի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ANC Australia նախագահ Վարանդ Մկրտիչյանը: «Ինչու՞մ է կայանում մեր օգուտը: Սահմանի բացում, որ անօրինական կերպով փակվե՞լ էր: Սահմանի բացում, որ գծագրվել էր Թուրքիայի եւ ԽՍՀՄ միջեւ՞: Սահմանի բացում, որը կոչնչացնի Հայաստանի տնտեսությու՞նը: Սահմանի բացում, որը ցանկացած պահին կարող է փակվել Թուրքիայի կողմի՞ց»,- հայտնել է Վարանդ Մկրտիչյանը: Բողոքի ցույցի մասնակիցները ստորագրեցին մի հանրագիր, որն ուղարկեցին Հայաստանի նախագահին: Ցույցը կազմակերպվել էր Ռազմկավար-Ազատական, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների կողմից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |