Հայաստանի նախագահը հաստատել է, որ կմեկնի Թուրքիա` ֆուտբոլային խաղի12 հոկտեմբերի 2009 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ բավարար հիքմեր կան Թուրքիայում կայանալիք պատասխան ֆուտբոլային խաղին մեկնելու համար»,-հոկտեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, «նա չի տեսնում լուրջ հիմքեր, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերը մերժելու համար: Ըստ Սարգսյանի, եթե երկու օրում արտառոց ոչ մի բան չպատահի, նա կմեկնի Թուրքիա: 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին: Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: Հետո ՀՀ նախագահը պատասխան հրավեր ստացավ իր թուրք պաշտոնակցից` ներկա լինել պատասխան խաղին, արդեն Թուրքիայում: Սակայն Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կընդունի հրավերը միայն բաց սահմանի կամ դրա ապաշրջափակման շեմին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |