Ռիչարդ Գիրագոսյան. Աբսուրդի թատրոնը սկսված է12 հոկտեմբերի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իր գործողություններով Թուրքիան փորձում է պրովոկացիայի ենթարկել Հայաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACSNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը պետք է արձագանքի թուրքական կողմի հայտարարություններին այն մասին, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի լինելու, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստացել», որոնք արվել են հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո: «Սերժ Սարգսյանը պետք է Թուրքիային հասկացնի, որ չի մեկնի Բուրսա ֆուտբոլային հանդիպման, եթե Անկարան շարունակի իր խաղերը»,- նշել է Ռիչարդ Գիրագոսյանը` ավելացնելով, որ այդ մարտավարությունը նախկինում արդեն աշխատել է: Նրա խոսքով, Թուրքիան մի շարք քայլեր է կատարել, որոնք անընդունելի են հայկական կողմի համար եւ եթե Հայաստանի նախագահը չմեկնի ֆուտբոլային հանդիպման, ապա դրանում Անկարայի մեղքն է լինելու:«Թուրքիան իր հին խաղն է խաղում, Թուրքիայի վարչապետը հանդես է գալիս «հարձակվողի» դերում, իսկ նախագահը` «լուրջ քաղաքական գործչի» դերում: Աբսուրդի թատրոնը սկսված է»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |