Մադրիդյան սկզբունքները վերադարձնում են Երեւանին ու Բաքվին 1991թ. ստատուս-կվոյին16 հոկտեմբերի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները մի նախագիծ են, որը վերադարձնում է Երեւանին ու Բաքվին 1991թ. ստատուս-կվոյին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այսօր միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը նրա անկախության ճանաչումն է: Այս խնդիրն այլ լուծում չունի եւ չի կարող ունենալ»,-ասել է փորձագետը: Նա կրկին հիշեցրել է Բաքվի դիրքորոշման մասին, որը հստակ հասկացնել է տվել, որ երբեք չի գնա զիջման: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Մանվել Սարգսյանը նշել է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության հարցն այսօր հետաձգված է հայ-թուրքական հարաբերություններում: «Թուրքիան նույնիսկ սարսափելի երազում չէր կարող պատկերացնել, որ ղարաբաղյան հարցը կարող է մնալ այդ հարաբերությունների սահմաններից դուրս: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ նկատվում է հակամարտությունների սրացում Անկարայի ու Բաքվի միջեւ»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, եթե այդ հակամարտությունները շարունակվեն, Ադրբեջանը կարող է կրկին շրջվել դեպի Ռուսաստան եւ խնդրել նրան իր խաղաղապահ զորքերը տեղակայել Ղարաբաղում: Մանվել Սարգսյանը չի բացառել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման հնարավորությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |