Իտալիան լուրջ հետաքրքրություն ունի տարածաշրջանի նկատմամբ16 հոկտեմբերի 2009 - 23:55 AMT PanARMENIAN.Net - Իտալական կողմը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Ալֆրեդո Մանտիկան Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Զրույցի ընթացքում պրն. Մանտիկան նշել է, որ , որոնք վերջին շրջանում զարգացման միտում են ցուցաբերում: Նա ընդգծել է Իտալիայի լուրջ հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես` ոսկերչության եւ գյուղատնտեսության, մեծ հեռանկար ունի: Իր հերթին Կարապետյանն ընդգծել է պատմամշակութային հարուստ անցյալի վրա խարսխված հայ-իտալական հարաբերությունների հսկայական ներուժը, որը դեռեւս չի օգտագործվել ամբողջությամբ: Նա շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել հայ-իտալական հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը ողջունում է Իտալիայի մտադրությունները` կապված տարածաշրջանում տնտեսական ներկայացվածությունը ամրապնդելու եւ ընդլայնելու հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ հայ-իտալական խորհրդարանական համագործակցության աշխուժացման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |