Հայաստանի ԱԱԽ մտադիր է զարգացնել համագործակցությունը իրանցի գործընկերների հետ20 հոկտեմբերի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդն այսօր գործում է որպես լիարժեք կառույց, ինչը նպաստում է այլ երկրների նույնպիսի կազմակերպությունների հետ համագործակցությանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մենք արդեն սերտ համագործակցում ենք ՌԴ եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության խորհուրդների, նրանց աշխատակազմերի հետ: Արդեն ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ: Կապեր ենք հաստատել Իտալիայի, Լեհաստանի եւ այլ երկրների անվտանգության խորհուրդների հետ»,- նշել է Բաղդասարյանը:Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ԱԱԽ բանակցություններ է վարում Իրանի ԱԱԽ հետ երկկողմ համագործակցության հարցի շուրջ: «Վերջերս իմ գլխավորած պատվիրակությունն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ շուտով Հայաստան կգա Իրանի անվտանգության խորհրդի գերագույն քարտուղարը: Մենք կզարգացնենք մեր համագործակցությունը` ելնելով մեր պետությունների եւ ժողովուրդների շահերից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |