ՀՀ ԱԱԽ եւ Ոստիկանության աշխատակիցները ՀԱՊԿ շրջանակներում վերապատրաստում անցնելու հնարավորություն ունեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որտեղ հայկական պատվիրակությունը մի շարք առաջարկներ արեց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Ինչպես հաղորդել է Բաղդասարյանը, հայկական կողմի առաջարկով քննարկվեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: «Այդ նպատակով կմշակվի միջպետական նպատակային ծրագիր, որը հնարավորություն կտա պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության համակարգի կադրերին` վերապատրաստում անցնել ՀԱՊԿ շրջանակում»,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---