Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ծանոթ լինի բանակի վիճակին22 հոկտեմբերի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է խոսել զորքերի մարտունակության, նրանց մարտական ոգու կամ բարոյա-հոգեբանական մթնոլորտի մասին` շրջելով սեփական գրասենյակում: Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսությանըտված հարցազրույցում հայտնել էՀայաստանի նախագահՍերժ Սարգսյանը: Նրա խոսքով, պետության ղեկավարի այցելությունները շատ կարեւոր են: «Ես Ղարաբաղ ժամանեցի գլխավոր ռազմական տեսչության կողմից մի զորամիավորումում անցկացված հանկարծակի ստուգումներից հետո: Ստուգումները ցույց տվեցին, որ տվյալ զորամիավորումը մարտունակ է, դրա կազմում կան բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք գերազանց գիտեն իրենց գործը: Կան ստորաբաժանումներ, որոնք լավ գնահատականներ ստացան, կան եւ այնպիսիք, որոնք բավարար գնահատականներ ստացան: Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ծանոթ լինի բանակի վիճակին, նրա առօրյային եւ խնդիրներին: Կատարված ստուգումներըխոսումենայնմասին,որ մենք ունենք պատրաստված զինվորներ, գրագետ սպայական կազմ, եւ որ մեր զորքը մարտունակ է: Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերը հիմա զարգացման փուլ են ապրում: Նրանք վաղուց արդեն կայացել են, եւ մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր` ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են: Մարտական ստորաբաժանումների այսօրվա վիճակը, նրանց զինվածությունը, մարտական ոգին եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ են տալիս միանշանակ եզրակացնել, որ մեր զինված ուժերը կոնկրետ այս հատվածում պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |