Իրական հաշտեցումը պահանջում է, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը23 հոկտեմբերի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Կանադայի հայերի Կոնգրեսը բաց նամակ է հղել Կանադայի վարչապետ Ստեֆան Խարպերին եւ երկրի կառավարությունից պահանջել Անկարային կոչ անել հարգելու Հայաստանի հետ ստորագրած Արձանագրությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ստացված ԿՀԿ հայտարարության մեջ:«Կոնգրեսն օժանդակում է ստորագրված Արձանագրությունները, որոնք կհանգեցնեն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր եւ որոշ առումով ուշացած քայլ է, բայց իրական հաշտեցումը պահանջում է, որպեսզի Թուրքիայի կառավարությունը համաձայնության գա իր պատմության հետ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծված է ԿՀԿ` վարչապետին հղված նամակում: Կանադայի հայերի Կոնգրեսը շնորհակալություն է հայտնել երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար եւ այն օժանդակության համար, որ ուղղված է այդ փաստի միջազգային ճանաչմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |