Լրացավ Հայաստանի խորհրդարանում իրագործված ահաբեկչության 10 տարին27 հոկտեմբերի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանի այլ պետական գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ին ահաբեկչության արդյունքում ՀՀ խորհրդարանում զոհված Վազգեն Սարգսյանի ու Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին: 1999թ. հեկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների ձեռքից զոհվեցին Հայաստանի ականավոր պետական եւ քաղաքական գործիչներ` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Լեոնարդ Պետրոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |